Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Շատ հարցերում տեսակետների համընկնումներ են եղել

Շատ հարցերում տեսակետների համընկնումներ են եղել
22.11.2012 | 16:30

Նոյեմբերի 22-ին քաղաքական քննարկումների շրջագծում ՀՅԴ-ի առաջարկով «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում կայացավ ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումը:

ՀՅԴ-ն ներկայացնում էին Արմեն Ռուստամյանը, Արսեն Համբարձումյանը և Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունը»` Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ` կողմերը միմյանց ներկայացրին իրենց տեսակետները, մասնավորապես քննարկվեցին ՀՅԴ-ի յոթ կետից բաղկացած առաջարկների փաթեթը և «Ժառանգության» տեսակետները: Արմեն Մարտիրոսյանի գնահատականով` շատ հարցերում տեսակետների համընկնումներ են եղել, խոսակցությունը եղել է հիմնականում նախագահական ընտրությունների վերաբերյալ, բայց թեկնածուների հարց չի քննարկվել: Հանդիպման արդյունքները «Ժառանգությունը» կներկայացնի կուսակցության վարչությանը` հետագա քայլերը որոշելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ